շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ԱՀ նախագահի որոշմամբ՝ աջակցություն չստացած աշխարհազորայիններին կտրամադրվի միանվագ դրամական օժանդակություն

ԱՀ նախագահի որոշմամբ՝ աջակցություն չստացած աշխարհազորայիններին կտրամադրվի միանվագ դրամական օժանդակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, որով սահմանվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած այն աշխարհազորայիններին, ովքեր դրամական աջակցություն չեն ստացել, կտրամադրվի միանվագ դրամական օժանդակություն՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին:

Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։

  • Կիսվել: