շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արցախի նախագահի խոսնակը հերքում է Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրերը

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրերը

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանն իր տեղում է։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նա շեշտեց, որ Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են։

«Նման բան չկա»,- ընդգծեց մամուլի խոսնակը։

Նշենք որ, մամուլում լուրեր էին հայտնվել առ այն, որ ռուս խաղաղապահներն այս պահին ապամոնտաժում են Մարտունի քաղաքում տեղադրված  Գարեգին Նժդեհի արձանը։

 
 

  • Կիսվել: