շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման շրջանակում մարդու իրավունքները ենթադրյալ խախտող դեպքերը

ԱՀ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման շրջանակում մարդու իրավունքները ենթադրյալ խախտող դեպքերը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի «Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում պետական կառավարման մարմինների և պետական կազմակերպությունների աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին» N 149-Ն որոշման կիրառման ընթացքում հատկապես վերջին ամիսներին արձանագրված խնդրահարույց և մարդու իրավունքները և ազատությունները ենթադրյալ խախտող դեպքերը և այդ շրջանակներում իրավասու պետական մարմինների գործողությունները:

Արցախի Հանրապետության քաղաքացիների Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատանքներ է տանում նշված դեպքերի հանգամանքների բացահայտման և պետական մարմինների գործողությունների իրավաչափության գնահատման ուղղությամբ: Աշխատակազմն ապահովելու է այդ աշխատանքների ընթացքի և արդյունքների հրապարակայնությունը:

  • Կիսվել: