չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է գիտական հետազոտական նախագծերի մրցույթ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է գիտական հետազոտական նախագծերի մրցույթ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթ։

Ինչպես տեղեկացրել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը և փաստաթղթերի փաթեթը՝ սոսնձված ծրարով, Արցախի գիտական կենտրոն է ներկայացնում հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-13։00 և 14։00-17։00, ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26) կամ փոստով (ք․Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26), մինչև 2022թ․ սեպտեմբերի 23-ը ներառյալ։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Արցախի գիտական կենտրոնում, աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-13։00։ Հեռ․ 047-96-09-93

Մրցույթի հրավերի փաթեթը՝ այստեղ։

  • Կիսվել: