չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով

ԱՀ կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով: Երևանում և մարզերում ժամանակավորապես հաստատված արցախցիներն իրենց հուզող սոցիալական, իրավական և այլ բնույթի հարցերի ու խնդիրների մասին Շտաբին կարող են օպերատիվ կերպով տեղեկացնել նաև սույն սոցիալական խողովակով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

՛՛Էջին հետևելը կարևոր է։

Հ.Գ.

Խնդրանքս լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հնարավորինս լուսաբանել օպերատիվ շտաբի աշխատանքները, քանի որ հազարավոր քաղաքացիներ սպասում են թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր նորության՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ հրապարակելով էջի հղումը:

 

  • Կիսվել: