հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է անասնաբուծությամբ զբաղվող մի խումբ ֆերմերների հետ

ԱՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է անասնաբուծությամբ զբաղվող մի խումբ ֆերմերների հետ

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը հունվարի 17-ին հանդիպել է Արցախում անասնաբուծությամբ զբաղվող մի խումբ ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները և առաջարկությունները:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից՝ ակտիվ շփումների և քննարկումների արդյունքում ֆերմերները հնչեցրել են մի քանի տասնյակ հարցեր, կապված, մասնավորապես, ստեղծված իրավիճակում անասնակերի անբավարարության, արոտավայրերի սակավության պայմաններում ոլորտի զարգացման, անասնաշենքերի կառուցման ու բարեկարգման, անասնագլխաքանակի ավելացման հնարավորությունների, ինչպես նաև մթերված կաթի դիմաց տրամադրվող լրավճարի չափի վերանայման հետ:
Возможно, это изображение 10 человек, люди сидят, люди стоят и в помещении
 
Բարձրացված մի շարք հարցերին, ինչպիսիք են դիզվառելիքի որոշակի քանակության տրամադրում՝ անասուններին չջրաֆիկացված ֆերմաները ջրով ապահովելու համար (դիմումները՝ համայնք, վարչակազմ, նախարարություն շղթայով), անասնաբույժների ներկայության ապահովում հեռագնա արոտավայրերում, որոշ խոշոր ֆերմաներում կոյուղիների կառուցում և այլն, նախարարը հանձնարարել է լուծում տալ մոտ ապագայում:
 
«Բոլոր հնչեցված հարցերի շուրջ տեղի կունենա ընդլայնված քննարկում, կընդունվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին կտեղեկացվեք նաև դուք»,- եզրափակել է քննարկումը նախարարը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը, ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը և այլ մասնագետներ:

  • Կիսվել: