չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ գլխավոր դատախազն այցելել է Ստեփանակերտում բնակվող՝ տեղահանված ավելի քան 200 բնակչի

ԱՀ գլխավոր դատախազն այցելել է Ստեփանակերտում բնակվող՝ տեղահանված ավելի քան 200 բնակչի

Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարն այցելել են Ստեփանակերտում բնակվող՝տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել՝ նրանց գանգատներն ու բարձրաձայնած խնդիրները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին»,-մանրամասնել են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

  • Կիսվել: