կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ դատախազների ու քննիչների ցուցակը համալրելու համար անցկացված բաց մրցույթի արդյունքում 11 անձից հաղթող է ճանաչվել 2-ը

ԱՀ դատախազների ու քննիչների ցուցակը համալրելու համար անցկացված բաց մրցույթի արդյունքում 11 անձից հաղթող է ճանաչվել 2-ը

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, 25.01.2023թ. ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անց էր կացրել հավակնորդների բաց մրցույթ, հայտնում են Արցախի դատախազությունից:

Հարցազրույցի ժամանակ ստուգելով թվով տասնմեկ հավակնորդների մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իրենց կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրանց անձնական որակները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), հանձնաժողովը քննարկումների արդյունքում միաձայն որոշեց անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչել դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականներ Քնարիկ Հովակիմյանին և Լուսինե Մկրտչյանին, ովքեր ԱՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամաններով ընդգրկվել են դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում:

Ք.Հովակիմյանը գլխավոր դատախազի 14.02.2023թ. հրամանով նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում, իսկ Լ.Մկրտչյանը համապատասխան պաշտոնում կնշանակվի առաջիկայում:

  • Կիսվել: