չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ ԱԺ պատգամավորը Շուշիի շրջանի համայնքներում քննարկել է առկա խնդիրները

ԱՀ ԱԺ պատգամավորը Շուշիի շրջանի համայնքներում քննարկել է առկա խնդիրները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ, Շուշիի շրջվարչակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Կասյանը նախօրեին այցելել է Շուշիի շրջանի Հին Շեն, Լիսագոր, Եղցահող և Մեծ Շեն համայնքներ և հանդիպել համայնքապետերի ու դպրոցների տնօրենների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են չորս համայնքների խնդիրներն ու համապատասխան լուծման ուղիները:

Нет описания.

Մեզ հետ զրույցում ՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Կասյանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհը զարգանալու մեծ հնարավորություն կընձեռի այն համայնքներին, որոնցով անցնում է:

Нет описания.

«Հանդիպման նպատակն էր ծանոթանալ այս համայնքների խնդիրներին: Քննարկման ընթացքում պարզվեց, որ այստեղ առկա են հիմնականում նույն հարցերը՝ բնակարանային, գազատարի, ինչպես նաև էլեկտրականության, որը ժամանակավոր բնույթ է կրում:

Нет описания.

Нет описания.

Այդ խնդրով կդիմենք Հանրապետության նախագահին, որպեսզի մինչև ձմեռ շուտափույթ լուծում ստանա: Կփորձենք լուծում գտնել գազատարի հարցում, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլընտրանքային միջոցներով:
 
Գյուղերում, ըստ առաջնահերթության կշարունակվի սկսված բնակարանային շինարարությունը»,- ասել է Վլ. Կասյանը:
Нет описания.

  • Կիսվել: