ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Ապրիլի 14-ին լրանում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցը: 
 
Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ:
 
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան հայոց նորագույն պատմության մեջ։
 
«Հիրավի, Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի բարոյական նկարագիր, այդ իսկ պատճառով առհավետ ապրում է ժողովրդի հիշողության մեջ:Այն աստվածաշնորհ քաղաքական գործչի տաղանդը ,որ ուներ Արթուր Մկրտչյանը, ծառայեցրեց միմիայն իր ժողովրդին: Ժողովուրդը վստահում և հավատում էր նրան:Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունը պետք է միասնական լինի,որը երկրի պահպանման գործում կարևոր նախապայման է: Միասնականության շնորհիվ 90-ականներին հաղթանակ կերտեցինք, անմիասնականության հետևանքով, ցավոք,այսօր կրում ենք իրականության դառը պտուղները»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

  • Կիսվել: