ԱՀ ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
«Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում:
Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Հունվարի 26-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: