ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցության, Արցախի ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների նախաձեռնությամբ փետրվարի 15-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
Այս մասին հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից:

Խորհրդակցությանը քննարկվել են Արցախի վերածննդի օրը՝ Փետրվարի 20-ին անցկացվելիք միջոցառումների կազմակերպական հարցեր։

Կատարվել է մտքերի փոխանակություն՝ պայմանագրային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության հետ կապված մի շարք հարցերի կապակցությամբ։

Անդրադարձ է կատարվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ռազմական գործողություններին կամավորական հիմունքներով մասնակցած քաղաքացիներին, ինչպես նաև բուժաշխատողներին պատերազմի մասնակցի կարգավիճակի տրամադրման հարցերին։

Քննարկվել են գերիների, պատանդների և անհայտ կորածների վերադարձի հետ կապված խնդիրները։

Արծարծվել են Անվտանգության խորհրդի ձևավորվող կազմին և Խորհրդի գործունեությանը վերաբերող խնդիրներ։ Խորհրդի կազմի ձևավորման կապակցությամբ կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են իրենց նկատառումները և մտահոգությունները։

  • Կիսվել: