երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՊԲ-ն՝ ՌԴ զորակազմի հետ իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով` լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ. ԱՀ ԱԽ

ՊԲ-ն՝ ՌԴ զորակազմի հետ իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով` լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ. ԱՀ ԱԽ

Համացանցում որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հանրապետության այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։ Այս մասին ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։

"Հայտարարում ենք, որ Արցախի ՊԲ-ն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա: Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը",- նշված է հայտարարությունում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: