հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ առկա է սերտ համագործակցություն, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ. Վիտալի Բալասանյան

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ առկա է սերտ համագործակցություն, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ. Վիտալի Բալասանյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ, ապրիլի 26-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և մի խումբ ունկնդիրների հանդիպումը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ 

Հանդիպմանը մասնակցող երիտասարդ դիվանագետները հանդես են եկել Արցախի Հանրապետության անվտանգային դրությանը վերաբերող հարցադրումներով։

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ 2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրականացվում են մի շարք կարևորագույն միջոցառումներ։

«Առկա է սերտ և ակտիվ համագործակցություն Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ, ինչը թույլ է տալիս ծագող խնդիրներին տալ լուծումներ», ընդգծել է Վիտալի Բալասանյանը։

Վերջում հյուրերը երախտագիտություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իրենց հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու կապակցությամբ։

  • Կիսվել: