ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել

Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել

Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 13-ի սահմաններում Աղդամի շրջանի Բաշ-Գերվենդ գյուղի մերձակայքում։

«Աղդամում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունների մեկի աշխատակից, Օղուզի շրջանի բնակիչ Ահմեդ Իդրիսովի վարած տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա»,-մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պայթյունի հետևանքով մարդկային կորուստ չկա:

 

  • Կիսվել: