ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Աղդամ
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի Աղդամ: Այս մասին ասված է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ գերատեսչությունից հավելել են, որ Եվրամիության պաշտոնյան կայցելի նաև Բաքու, որտեղ կունենա բարձր մակարդակի հանդիպումներ նախագահի, արտգործնախարարի, էկոնոմիկայի նախարարի հետ՝ քննարկելու «ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»։


