հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող. Չավուշօղլու

Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող. Չավուշօղլու

Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել այնտեղ՛՛:
 
Չավուշօղլուն նաև ասել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է ընդլայնվել:
 
՛՛Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: