երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտկարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ  ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: