կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունը ուղղակի սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, այդ մասին քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբի ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հայկ Ներսիսյանը։

Նրա խոսքով, Արցախը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և հետևողական է այդ գործընթացին ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

«Քայլեր են ձռենարկվում իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը, ԵԱՀԿ-ում մեր դիրքորոշումը և հայտարարությունը ներկայացվել է։ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, պետք է պրակտիկ քայլեր ձեռնարկվեն կանխելու Ադրբեջանի ագրեսիան և զսպելու այդ երկրի ռազմատենչ նկրտումները», -ընդգծեց Արցախի ԱԳՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: