ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստվում է քանդել Շուշիում Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերը

Ադրբեջանը պատրաստվում է քանդել Շուշիում Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերը

Շուշիում սկսվում է Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերի քանդումը, ինչի մասին հայտնում է haqqin.az-ը: 

Քանդման ենթակա է 6 հինգհարկանի շենք, ինչպես նաև խորհրդարանի շենքը և այլ օբյեկտներ։  Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի տեղում կկառուցվի մզկիթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել և իրականացնել «Շուշիի տարվա» հետ կապված գործողությունների ծրագիր։


  • Կիսվել: