ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանում խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, չի երաշխավորվում գործերի անկողմնակալ քննությունը. ՄԻՊ-ը՝ Բաքվում պահվող անձանց դատավարությունների մասին

Ադրբեջանում խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, չի երաշխավորվում գործերի անկողմնակալ քննությունը. ՄԻՊ-ը՝ Բաքվում պահվող անձանց դատավարությունների մասին

Ես ինքս այս պահին որևէ տեսակի թիվ չեմ հրապարակի, որովհետև տեղեկատվության առաջնային կրող չեմ, և տեղեկատվությունն անընդհատ մշակվում է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերին 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվում պահվող անձանց թվի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Իմ իրավասության շրջանակներում ես փորձում եմ ձեռք բերել տեղեկատվություն և առաջնահերթ փորձում եմ իրավասության շրջանակներում կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերելի գործիքակազմեր կիրառել: Հետևաբար թվի վերաբերյալ ինքս չեմ խոսի, բայց հատուկ կշեշտեմ, որպես ՄԻՊ, անընդհատ հատուկ արձանագրում եմ, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին ակնհայտ է, որը տեղի է ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ, և այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային դերակատարներին»,- նշեց ՄԻՊ-ը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց՝ ՄԻՊ-ը նշեց. «Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի նկատմամբ նրանց իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության այն մակարդակով հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում:

  • Կիսվել: