Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք. Ռազմ.info
Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք, գրում է Ռազմ. info-ն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարել: Ժամը 21:00-ից 06:00-ն պարետային ժամ է գործում Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Թարթառում, Աղդամում, Գյոյգյոլում, Ապշերոնում, Բարդայում, Շամքորում և այլ շրջաններում:
Հավելենք, որ դեռ երեկ Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարում էր, թե զորահավաքի կարիք չկա: Իսկ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանում հավաքագրում էին պահեստազորայիններին և հայտարարում էին, թե պարզապես պլանային հավաքներ են անում` մարտական վերապատրաստումների համար: