երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Արցախյան հակամարտութան գոտում ֆոսֆորային զենքի կիրառումը:
 
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
 
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է՛՛:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: