երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանն ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի. Բաբայան

Ադրբեջանն ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի. Բաբայան

Ադրբեջանն ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի։ Հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ժողովուրդն էլ տուժել է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՛՛Միասնական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, որ եթե Արցախի նոր իշխանություններին բերել է ՌԴ-ն, ապա ինչու՞ մի քանի օր հետո նա թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի ԼՂ-ի վրա։

Ըստ Բաբայանի՝ Ռուսաստանը ԼՂ ղեկավարներ էր ՛՛գործուղում՛՛՛՝ իրավիճակը ՛՛սառեցնելու՛՛ համար, մինչդեռ Ադրբեջանը դա թույլ չէր տալու:

՛՛Ադրբեջանը չի գնա դրան։ Նա հասկանում էր, որ պետք է արագ այս երկու տարում իր հարցերը լուծի, հակառակ դեպքում՝ խնդիր է ունենալու՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: