Ադրբեջանն Արցախում կիրառել է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ․ՊՆ խոսնակ
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։