շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի զրահատեխնիկան լուրջ կորուստներ ունի. հայկական զորքը խոցում է հեռավորությունից

Ադրբեջանի զրահատեխնիկան լուրջ կորուստներ ունի. հայկական զորքը խոցում է հեռավորությունից

Պաշտպանության և անվտանգության ոլորտում մասնագիտացած բրիտանացի լրագրող Արիս Ռուսինոսը գրառում է արել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի առաջնագծի մյուս կողմում, պաշտպանվող հայկական կողմը զորեղ կերպով օգտագործում է հակատանկային կառավարվող հրթիռների իր պաշարներն ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի հարձակումների դեմ։

Անցած շաբաթվա մարտերի դրամատիկ կադրերը ցույց են տալիս Ադրբեջանի զրահատեխնիկայի լուրջ կորուստները, որոնք լավ խրամատավորված հայկական զորքերը խոցում էին մեծ հեռավորությունից՝ ի շահ իրենց օգտագործելով խորդուբորդ տեղանքը», -գրում է razm.info-ն:

  • Կիսվել: