կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ես ուզում եմ, որ հայերը գիտակցեն, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում է, որովհետև այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Դրա համար պետք է պայքարենք միասնական Ադրբեջանի իշխանության դեմ, և այդ պայքարի ձևերը դուք գիտեք։  Պայքարենք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում։

Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»,- ասել է նախագահը։

  • Կիսվել: