ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են շարքային զինծառայող Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:

Հիշեցնենք, որ Արցախի ոստիկանությունն հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին:

  • Կիսվել: