Ադրբեջանի ներկայացրած խաղաղության 5 կետանոց նախագիծը պարտադրված է և անընդունելի. Արթուր Հարությունյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակության երևանյան այցի և հանդիպումների նպատակն ընդհանուր հայկական պետականությանը վտանգ ներկայացնող վերջին իրադարձությունների, մեր միասնական հայրենիքի շուրջ ստեղծված լուրջ մարտահրավերների վերաբերյալ համատեղ քննարկումներն են:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի , Արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև Ազգային ժողովի 3 խմբակցությունների հետ:
Այդ շրջանակներում Արցախի խորհրդարանական պատվիրակությունը պարզաբանումներ է ստացել ընդհանուր ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին: