ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի մարդասպան իշխանությունը չի հաշվարկել՝ արդյունքներն ինչ է լինելու, բայց պատասխանը ստանալու են․ Արցախի նախագահը հայտնել է, որ թշնամին նշանառության տակ է առել նաև ճանապարհները

Ադրբեջանի մարդասպան իշխանությունը չի հաշվարկել՝ արդյունքներն ինչ է լինելու, բայց պատասխանը ստանալու են․ Արցախի նախագահը հայտնել է, որ թշնամին նշանառության տակ է առել նաև ճանապարհները

Այսօր արդեն մի քանի ժամ է՝ Ադրբեջանը լայնածավալ հրթիռակոծություն, հրետանակոծություն է իրականացնում, օգտագործում է ձեռքի տակ եղած ամեն ինչ՝ անօդաչու թռչող սարքեր, ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ են եղել առաջնագծում։

Այդ մասին Արցախի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում կան զոհեր ու տասնյակ վիրավորներ։

«Ռազմական դրության պայմաններում ես ստորագրելու եմ հրաման ու հայտարարելու եմ զորահավաք և ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբել Արցախի ու Հայաստանի Հնարապետության իշխանությունների շաուրջը։ Կոչ եմ անում Սփյուռքին բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ։ Պատերազմ հայտարարել ոչ միայն Ստեփանակերտում, առաջնագծում, այլ ամբողջ աշխարհով մեկ։

Ադրբեջանի մարդասպան իշպխանությունը չի հաշվարկել՝ արդյունքներն ինչ է լինելու, բայց պատասխանը ստանալու են։ Պատասխանը ստանալու են, որովհետև մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում», -հայտարարել է Արայիկ Հարությունյանը՝ խնդրելով սահմանափակել տեղաշարժը, որովհետև ըստ ստացվող ինֆորմացիայի, Ադրբեջանը նշանառության տակ է առել նաև ճանապարհները։

 

  • Կիսվել: