երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումն օրինական քայլ է». Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումն օրինական քայլ է». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ՝ նշելով, որ ՛՛Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումը օրինական քայլ է, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին՛՛:

Ադրբեջանական կողմը պնդել է՝ ՛՛Հայաստանի միջամտությունն այդ հարցում անընդունելի է՛՛։

՛՛Մեկնաբանելով Լաչինի ճանապարհին իրականացվող բողոքի գործողությունները՝ հայկական կողմը թերևս մոռացել է, որ այդ ակցիաներն ուղղված էին ճանապարհի անօրինական օգտագործման և ռազմական սադրանքների դեմ։ Հայկական կողմը նաև չի դադարում խեղաթյուրել Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումը», ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը Լաչինի միջանցքում է՝ տեղադրելով անցակետ:

  • Կիսվել: