կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ադրբեջանի բանակը  շաունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի բանակը շաունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի բանակը  շաունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Երեկ անձամբ համոզվել եք դրանում որոշ համայնքներ այցելելով: Իսկ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հարվածային ԱԹՍ-ներ են հայտնվել, որոնցից երկուսը խոցվել են մեր ՀՕՊ-ի կողմից։

Մենք համարում ենք, որ սա Ադրբեջանի կողմից  միջազգային հանցագործության  դրսևորումներ են: Առաջին հերթին մեր  գործընկերների միջոցով ուզում ենք մեր  խոսքն ուղղել միջազգային հանրությանը, որ  ավելի ակտիվ լինեն և թույլ չտան, որ  այն հանցագործությունները, որոնք  աշխարհի առաջ  իրականցնում է Ադրբեջանը՝ շարունակվի: Մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը և Ադրբեջանը ստանալու է  ՊԲ-ի կողմից հուժկու հարված, բայց երբեք մենք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլ սկզբունքային հարց»,-ասաց ԱՀ նախագահի խոսնակը:

Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Պողոսյանն ասաց, որ այս պահին այդ մասով էական խնդիրներ չկան. «Տնտեսությունը շարունակում է աշխատել, ենթակառուցվածքների աշխատանքը՝ ևս բնականոն է:

Խնդիրներ առաջանում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Առաջանալուն պես անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները խնդիրները լուծելու համար»:

«Մենք շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք ու շարունակելու ենք պայքարել: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախը միշտ եղել է խաղաղության կողմնակից, գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։

Արցախում ապրում են մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Որևէ պատերազմ, որևէ ագրեսիա մեզ չի կարոս ստիպել հետ կանգնել մեր նպատակներից»,-հավելեց նա:

 

  • Կիսվել: