կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանցի պատգամավորը սպառնում Է հրթիռային հարված հասցնել Արցախին

Ադրբեջանցի պատգամավորը սպառնում Է հրթիռային հարված հասցնել Արցախին

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Հայտարարելով, թե հայերն իբր որոշել են փորձել Բաքվի վճռականությունը Արցախի հանքերի շահագործման հարցում՝ Մուսաբեկովը գրել է: "Եթե այդ ազդանշանը (ճանապարհի փակումը – խմբ.) չհասնի Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է օդից հրթիռառումբային հարվածի միջոցով քանդել հանքը։ Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել" ։

Նա նաև սպառնում է զրկել արցախահայությանը էլեկտրաէներգիայից և գազից, որը հանրապետությունը Հայաստանից ստանում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարերով ։

 "Հազիվ թե նրանց շահերից է բխում հակամարտությունը հասցնել մի փուլի, երբ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած ուժեղ գործիքները", - սպառնում է Մուսաբեկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: