երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է անօթևաններին տեղավորել օկուպացված Ստեփանակերտի դատարկ տներում

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է անօթևաններին տեղավորել օկուպացված Ստեփանակերտի դատարկ տներում

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է ադրբեջանցի փախստականներին, որոնք ապրում են նկուղներում, տեղավորել օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարկ տներում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

««Հայկական ագրեսիայի» հետևանքով մեր մեծ թվով քաղաքացիներ մնացել են անօթևան։ Ինչքա՞ն ենք սպասելու և ջենթլմենություն դրսևորելու Ղարաբաղում ադրբեջանցիներին դատարկ տներում տեղավորելու հարցում։ Գուցե ԱԳՆ-ից ինչ-որ մեկն այս հարցին պատասխան ունի՞»,- ասել է նա։

  • Կիսվել: