կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանակլան ԶԼՄ-ները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ստեփանակերտի առաքելության փակման մասին

Ադրբեջանակլան ԶԼՄ-ները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ստեփանակերտի առաքելության փակման մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի առաքելությունը փակվել է, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշված է, որ պատճառը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն է, որը ՛՛միշտ էլ որոշակի կասկածներ և հարցեր է առաջացրել՛՛, և ՛՛ԿԽՄԿ-ի և Հայաստանի անպատասխանատու և ոչ թափանցիկ գործունեության արդյունքում Ղարաբաղյան հակամարտության ժամանակ գերեվարված ու պատանդ վերցված մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագիրը դեռևս անհայտ է (չակերտները՝ խմբ.)՛՛:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ՛՛ԿԽՄԿ-ն այն կազմակերպություններից էր, որն այս ամբողջ ընթացքում հաշվի չառավ Ադրբեջանի կառավարությանը՛՛:

՛՛Չնայած ադրբեջանական կողմի համառ պահանջներին, գաղտնիության պատրվակով, ԿԽՄԿ-ն Ադրբեջանին չի ծանոթացրել Ստեփանակերտում առաքելություն բացելու համաձայնագրի տեքստին, քանի որ ինքնավստահ ԿԽՄԿ-ն, առաջնորդվելով ՛՛մենք անկախ, անաչառ, չեզոք կազմակերպություն ենք՛՛ թեզով, խուսափել է Ադրբեջանի այս օրինական պահանջի կատարումից՛՛,-հայտնել են այդ երկրի ԶԼՄ-ները՝ նշելով, որ ՛՛իրականում ԿԽՄԿ-ն երբեք չի կարող անկախ կազմակերպություն լինել։ ԿԽՄԿ-ն նույնիսկ միջազգային կազմակերպություն չէ։ ԿԽՄԿ-ն շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է՛՛:

Նշվում է նաև, որ ՛՛Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը կարող է ամբողջությամբ վերացնել ԿԽՄԿ Խանքենդիի (Ստեփանակերտի-խմբ.) գրասենյակի անհրաժեշտությունը՛՛։

Ադրբեջանական լրատվամիջոցների հոդվածագիրները հավելել են, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը Ադրբեջանի ՛՛ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է՛՛:

  • Կիսվել: