ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական ԶՈՒ-երը երեկ հարվածային ԱԹՍ են կիրառել․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանական ԶՈՒ-երը երեկ հարվածային ԱԹՍ են կիրառել․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ են կիրառել։ Այս մասին  InfoPort.am-ի ԱՀ նախագահի խոսնակի հետ զրույցում ասաց Լուսինե Ավանեսյանը։

«ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով 6 զինծառայող վիրավորում է ստացել։ Դեպքի առնչությամբ նշանակվել է հետաքննություն»,-տեղեկացրեց Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

  • Կիսվել: