ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական զինուժն Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ադրբեջանական զինուժն Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը  Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: