ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական ուժերը ԼՂ-ում կատարել են ռազմական հանցագործություններ. Amnesty International

Ադրբեջանական ուժերը ԼՂ-ում կատարել են ռազմական հանցագործություններ. Amnesty International

՛՛Ադրբեջան. Մարդու իրավունքները ժամանակակից աշխարհում՛՛ զեկույցում Amnesty International կազմակերպությունն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, ինչպես նաև՝ երկրում մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման քաղաքականությանը։

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղում կատարել են ռազմական հանցագործություններ:

՛՛Բազմաթիվ տեսանյութերում երևում են ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունք, գլխատումներ և թշնամու զինվորների մարմինների պղծում՛՛,-ասված է զեկույցում:

Այստեղ անդրադարձ է կատարվում նաև երկրում խոսքի ազատությանը: Այս առնչությամբ կազմակերպությունը նշում է, որ փողոցային հավաքների, սոցիալական ցանցերի և այլ մեթոդների միջոցով սեփական բողոքի ձայնը բարձրացնող մարդկանց թվի աճին զուգահեռ՝ կառավարությունը շարունակում է ավելացնել իր բռնաճնշումները:


  • Կիսվել: