շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Մաճկալաշենի տրակտորիստի ուղղությամբ. համայնքի ղեկավար

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Մաճկալաշենի տրակտորիստի ուղղությամբ. համայնքի ղեկավար

Այսօր Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել: Այս մասին Infoport.am-ին հայտնեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։

Ավանեսյանն ասաց, որ հակառակորդը կրակել է հինգ անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից, տրակտորիստը չի տուժել, կրակոցներից հետո տրակտորը հանել են այդ վայրից:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ կրակողները տևել են մոտ մեկ րոպե, և քանի որ ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, այդտեղ չէին, ադրբեջանական կողմն առիթից օգտվել է։

Նա հավելեց նաև, որ խաղաղապահներն արդեն վերադարձել են, իրավիճակը հանդարտվել է:

 

 
 

 

  • Կիսվել: