Հունաստանում վառվել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանի Հին Օլիմպիայում տեղի է ունեցել 2026 թվականի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի վառման արարողությունը:
Կրակը հանդիսավոր կերպով հանձնվել է առաջին ջահակիրին՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թիավարության մարզաձևում Պետրոս Գայդացիսին: Նա բացել է էստաֆետան, որին կմասնակցեն մոտ 450 մասնակիցներ՝ անցնելով Հունաստանի տասնյակ քաղաքներ և պատմական վայրեր, այդ թվում՝ Պիրգոսը, Պատրան, Սալոնիկը և Աթենքը:
Տոսանյութը՝ այստեղ:


