հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 13-ի մրցումային օրը Հայաստանը կունենա մեկ մասնակից, գրում է armsport.am-ը:

Մեր երկրի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանն իր ուժերը կչափի տղամարդկանց 10 կմ ազատ ոճով (ինտերվալային մեկնարկով) մրցավազքում։ Նախատեսված է, որ պայքարը կսկսվի Երևանի ժամանակով ուղիղ 14:45-ին։

Հիշեցնենք, որ ընթացիկ Օլիմպիական խաղերում սա Միքայելյանի երկրորդ մեկնարկն է։ Ավելի վաղ հայ մարզիկը հասցրել էր ուժերը փորձել նաև 20 կմ սկիաթլոնում և զբաղեցրել 48-րդ տեղը։

 

  • Կիսվել: