Ադրբեջանական կողմը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այս մասին գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
"Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի Հաղթանակ",- մասնավորապես գրել է խոսնակը։
Նշեք, որ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռքբերված հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ մտած հրադադարի պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ։
Հավելենք նաև, որ Արցախում պատորազմական գործողությունների վերսկսումից հետո սա հրադադրի արդեն երրորդ պայմանավորվածությունն է, որը չի պահպանվում Ադրբեջանի կողմից։ Նախորդ անգամները հումանիտար հրադադար հաստատելու համար միջնորդ էին հանդիսացել ՌԴ և Ֆրանդիայի նախագահները։