երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների նվերները հանձնել է Վալերի Միլոնովը

44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների նվերները հանձնել է Վալերի Միլոնովը

Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնություններին աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտում Ամանորին նվիրված միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների համար։

 «Արցախի լրատվական»-ի հաղորդմամբ, միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջունել ու շնորհավորանքի խոսք է հղել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովը։
 
Արցախցի փոքրիկների համար նախատեսված նվերները հանձնել է ՌԴ Պետական դումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տեղակալ,  պատգամավոր Վալերի Միլոնովը («Միացյալ Ռուսաստան» կուսակցություն)։ Միջոցառման շրջանակներում ռուս պատգամավորը կերպարանափոխվել էր Ձմեռ պապիկի։ Մանուկների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն։
 
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կկազմակերպվի նաև Արցախում ռուսական համայնքի երեխաների համար, որոնց կհանձնվեն նվերներ։ 
 
Հիմնադրամի նախագահ Արամայիս Ալբերտի Կամալովի ուղերձը կցվում է։
 
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ստեղծվել  է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի ակտիվ աջակցությամբ։ Հիմնադրամի առաքելությունն է զարգացնելու ռուս-հայկական հումանիտար և մշակութային բազմակողմանի կապերն ու խրախուսելու նախաձեռնությունները։Հիմնադրամի նախագահը ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովն է։

  • Կիսվել: