ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
44֊օրյա պատերազմի հետևանքով մայրաքաղաքում և Ասկերանում վնասվել է 5869 շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ

44֊օրյա պատերազմի հետևանքով մայրաքաղաքում և Ասկերանում վնասվել է 5869 շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ

2020թ. 44֊օրյա պատերազմական գործողությունների հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել է 5309 շենք֊շինություն։

Այս մասին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը՝ ընդգծելով, որ դրանցից 4258-ի վերանորոգման ու վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը։

Պատերազմից հետո Արցախում շինությունների վերականգնման աշխատանքներ են  ընթանում (Լուսանկարներ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

«Պետք է նշել, որ նշված օբյեկտներից 1340֊ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 172֊ում դեռևս ընթացքի մեջ են։ Նախատեսված է շինարարական աշխատանքներ իրականացնել 92 օբյեկտներում, 2654 վնասված շինությունների վերականգնման համար գերատեսչությունը տրամադրել է դռներ և պատուհաններ»,֊նշել է մեր զրուցակիցը։

Արցախում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված  շենք-շինությունները - MediaLab Newsroom-Laboratory

Մ. Դանիելյանն անդրադարձել է նաև ԱՀ Ասկերանի շրջանում արձանագրված հրետակոծության հետևանքներին և մանրամասնել՝ վնասվել է 560 շենք֊շինություն, որոնցից 334֊ում վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Արցախում պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ  հերթացուցակների | Newsinfo.am

«Շինաշխատանքներ են ընթանում 58 օբյեկտներում, իսկ 68֊ում, ըստ նախատեսվածի, գործընթացը կմեկնարկի»,֊տեղեկացրել է մեր զրուցակիցը և հավելել՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ասկերանի շրջանում ուսումնասիրության ենթակա մոտ հարյուր օբյեկտ կա։

  • Կիսվել: