շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021թ. քաղաքաշինության նախարարության աշխատանքների համար հատկացվել է բոլոր ժամանակների կապիտալ նեդրումների ամենամեծ ծավալը. Նախարար

2021թ. քաղաքաշինության նախարարության աշխատանքների համար հատկացվել է բոլոր ժամանակների կապիտալ նեդրումների ամենամեծ ծավալը. Նախարար

2021թ. քաղաքաշինության նախարարության աշխատանքների համար հատկացվել է բոլոր ժամանակների կապիտալ նեդրումների ամենամեծ ծավալը: Այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: 

Նրա խոսքով` 2021թ. ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքների համար կապիտալ նեդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը կազմել է 9.242.113 հազ. դրամ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 25.460.300 հազ. դրամ. ևս 19.366.600 հազ. դրամ արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ընդհանուր 44.826.900. հազ. դրամ:

«Նախարարության 2021թ. գործունեությունը ուղղված է եղել հիմնականում պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացմանը և մեր տեղահանված համաքաղաքացիների համար նոր բնակելի տների կառուցմանը:

Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 7622, որից 120-ը ենթակա են վերակառուցման կամ տեղում հիմքից նոր շենք-շինությունների կառուցման:

Շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են սկսվել 2988 օբյեկտներում, որից 2445-ում աշխատանքներն ավարտվել են 2021թվականին, իսկ 543-ում կավարտվեն 2022-ին»,- նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: