ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021 թ-ի առաջին եռամսյակում 1332 տրանսպորտային նոր միջոց է ներկրվել Արցախ

2021 թ-ի առաջին եռամսյակում 1332 տրանսպորտային նոր միջոց է ներկրվել Արցախ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 11-ն Արցախ է ներկրվել 2363 տրանսպորտային նոր միջոց, որից 469-ը՝ մինչև դեկտեմբերի 31-ը, 894-ը՝ հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը:

 Այս մասին հայտնել են ԱՀ ոստիկանությունից: 2020 թվականի առաջին եռամսյակում Արցախ է ներկրվել 633, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ 1332 տրանսպորտային նոր միջոց։

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղեկացնենք նաև, որ պատերազմի հետևանքով տրանսպորտային միջոցներ կորցնելու հարցով ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն են դիմել 1600 քաղաքացի:

  • Կիսվել: