ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 529 հա տարածք. ՌԴ ՊՆ

2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 529 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը, տեղեկանում են ՌԴ ՊՆ կայքից:

Մեկ օրում Արցախ է վերադարձել 197 մարդ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49 461 մարդ: 

Նշվում է, որ մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 2 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, գտնվել և ոչնչացվել է 2 պայթյունավտանգ առարկա: շ

Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 529 հա տարածք, 200.3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 406 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդվում է նաև, որ շարունակվում է զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:

Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքի սկզբից թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: 

 

  • Կիսվել: