ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
10 զոհ, 4-5 դիրքի կորուստ. Սամվել Բաբայան

10 զոհ, 4-5 դիրքի կորուստ. Սամվել Բաբայան

Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում՛՛:

Բաբայանն ասաց նաև, որ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն դրանց վերականգնման հնարավորություններ կան: 

 
 

  • Կիսվել: