կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայրենիքի փրկության շարժման» անդամները կգիշերեն ԱԺ մուտքի մոտ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները կգիշերեն ԱԺ մուտքի մոտ

՛՛Հայրենիքի փրկության շարժում՛՛ նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: 

Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն՛՛:

  • Կիսվել: