երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Փրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը

Փրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը

Իրանի փրկարար ջոկատները պարզել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը, որը, ըստ տեղեկությունների, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել, գրում է Tasnim-ը։

Ռաիսիին և նրա ուղեկցողներին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը Օզի գյուղի մոտ է, որը գտնվում է հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջանի նահանգի Արասբարանի անտառներում։

Բարդ տեղանքն ու մառախլապատ եղանակը դժվարացրել են փրկարարական աշխատանքները։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին պետական ​​հեռուստատեսությանը տված հեռախոսազրույցում ասել է, որ Ջոլֆայից վերադարձող նախագահական  ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։

Նախարարն ասել է, որ մառախլապատ եղանակի պատճառով տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: